ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի սահմանադրությունում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Օրինագծին կողմ է քվեարկել 432 պատգամավոր, դեմ` ոչ ոք:
Այս մասին հայտնում է iz.ru-ն՝ հիշեցնելով, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ելույթում առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ Պետդումային վստահելով վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների կաբինետի կազմի թեկնածուների հաստատման իրավունքը: