ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Առողջ և ճիշտ սնվելու սովորությունները պետք է պահպանել մշտապես, սակայն տոնական օրերին շատերը հաճախ մոռանում են սնվելու կուլտուրայի մասին, ինչը կարող է հետագայում հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով բոլորիս հուզող՝ ինչպե՞ս անցկացնել տոնական օրերն ու խուսափել տարբեր տեսակի վիրուսներից և թունավորումներից հարցին՝ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մանիկ Մեյմարյանը նկատեց՝ շատ կարևոր է պահպանել հիգիենայի և սնդի անվտանգության կանոնները:
Նա շեշտեց՝ Ամանորի տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար:
Առհասարակ, չափից շատ ալկոհոլի, գազավորված ըմպելիքի, տարբեր սննդամթերքների շատ մեծ քանակով օգտագործումն ու իրար խառնելը, ոչ ճիշտ պայմաններում մի քանի օր պահվող սննդամթերքի օգտագործումը, ըստ մասնագետի, միանշանակ, կբերի մարսողական համակարգի խանգարման։
«Այդ օրերին սննդային գործոնով պայամանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար նախ պետք է գնումներ կատարել խանութներից, այլ ոչ թե փողոցային առևտրի կետերից, ինչպես նաև՝ գնումներ կատարելիս պետք է ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանելիության ժամկետին և արտաքին տեսքին:
Աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները: Եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ապա պետք է ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին և պահպանման պայմաններին»,- ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ