Կադրից այն կողմ. 24-ը՝ 2024-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

24News-ն ամփոփում է 2024 թվականը։ Առաջին հայացքից՝ 1 տարի, սակայն իրականում մի մեծ ժամանակահատված հանրային, քաղաքական, համաշխարհային իրադարձությունները մշակելու, լուսաբանելու և տեղեկատվությունը շրջանառելու տեսանկյունից։ 

2024 թվականին ևս շարունակեցին առնվազն մտահոգիչ լինել Հայաստանին վերաբերող անվտանգային և գոյաբանական հիմնահարցերը, տարածաշրջանային խնդրահարույց զարգացումներն ու միջազգային ռազմական կոնֆլիկտները․ նշված իրադարձությունները հրատապ կարգով եղել են 24News-ի գործունեության առանցքում։

Լրահոսը օբյեկտիվ, որակյալ, համակողմանի և հնարավորինս արագ ապահովելու նպատակով 24News-ը տեսախցիկներից այն կողմ թե ինչպիսի աշխատանք է իրականացնում, կից ներկայացվող տեսանյութում մանրամասնում են խմբագրակազմի մի քանի աշխատակիցները։

--00—ՅՄ