Բրիսբենի մրցաշար․ Ավանեսյանը երկրորդ շրջանում պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 1, 24News

մա

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը շարունակում է հաղթարշաբը Ավստրալիայի Բրիսբենի քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Աշխարհի 43-րդ ռակետը երկրորդ շրջանում ուժեղ է գտնվել իսպանացի մրցակցուհուց՝ Պաուլա Բադոսայից (WTA-ի դասակարգման 12-րդ հորիզոնական):

Պայքարը տևել է 2 ժամ 2 րոպե։ Էլինան հաղթել է 6:3, 1:6, 6:2 հաշվով։

22-ամյա Ավանեսյանը կխաղա Եկատերինա Ալեքսանդրովա (Ռուսաստան) — Օնս Ջաբեուր (Թունիս) զույգի հաղթողի հետ։

                
 --00—ԼՀ