ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Լրատվական կայքերում տարածված տեղեկությունը, թե «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ Ժորա Վարդանյանը, ով գործարանի դիմաց օպերացիա իրականացնելու ժամանակ եղել է գործարանի մոտ՝ ինչից հետո նրա նկատմամբ իրավական գորժընթաց չի կատարվել և նա բաց է թողնվել չի համապատասխանում իրականությանը՝ նշված անձը չի ձերբակալվել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից, հավելելով.
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցների հետ դեկտեմբերի 26-ին Հաղթանակ թաղամասում հայտնաբերել, ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 30 և 31 տարեկան երկու անձի։ Անձնական խուզարկությամբ 30-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի գործարանային համարով մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9մմ. տրամաչափի փամփուշտներով, իսկ 31-ամյա տղամարդու մոտից «Մակարով» տիպի առանց գործարնային համարի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ. տրամաչափի փամփուշտներով: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։
--00—ԼՀ