ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Վաշինգտոնում կիրակի օրը արտակարգ դրություն է հայտարարվել մոտալուտ ձնաբքի պատճառով, ասվում է քաղաքապետ Մյուրիել Բոուսերի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Քաղաքապետ Մյուրիել Բոուսերը Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտակարգ դրությունը սահմանվել է կիրակի օրվանից և կգործի մինչև հունվարի 7-ը։
Մեքենաների բոլոր սեփականատերերը պետք է հնարավորինս շուտ հեռացնեն իրենց տրանսպորտային միջոցները, եթե դրանք կայանված են վթարային երթուղիների երկայնքով, որպեսզի չտարհանվեն:
--00—ՅՄ