ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Աստվածամերժ ընթացքները մարդկությանը կանգնեցնում են չարիքների և կործանարար սպառնալիքների առջև։ Այսօր ամենքս ականատես ենք Աստծուց հեռացող աշխարհի դառնագին իրականությանը, նյութականի պաշտամունք, քաղաքական ու տնտեսական շահեր, տիրապետելու մոլուցք, որոնց զոհաբերվում են անհատի և ժողովուրդների իրավունքները, բարոյական սկզբունքները, համամարդկային խաղաղ համակեցությունը, երջանկությունն ու բարիքը։ Այս մասին Սուրբծննդյան տոնական պատարագին հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց նաև մեր ժողովուրդը, բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրավված են մնում ՀՀ ինքնիշխան տարածքները, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ։ Ադրբեջանի կողմից շարունակվում են հնչեցվել նորանոր պահանջներ և սպառնալիքներ»,- ասաց Վեհափառը՝ նշելով, որ ՀՀ-ն խռովահույզ է ներքին խնդիրներով, պետք է միաբանվել հանուն պետականության։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ