ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ինդոնեզիայի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոբելո քաղաքից 239 կմ հյուսիս-արեւմուտք՝ 10 հազար մարդ բնակչությամբ, օջախը՝ 45 կմ խորության վրա։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
--00—ՍՊ