Ալիևը երեկ վերահաստատեց, որ Թուրքիայի հետ միասին չեն հանդուրժելու ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

1617104354_3

Ալիևը միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել ՀՀ գոյությունը՝ որպես պետություն։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք։ Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն պատրաստվում Թուրքիայի հետ միասին հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։

Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են։ Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները»,- գրել է նա։

--00—ՅՄ