ՀՀ իշխանությունը լավ գիտի, որ արցախցիները տոմսեր էին գնել՝ Սոֆիա մեկնելու համար, Բաքուն հրաժարվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Հայաստանի իշխանությունները լավ գիտեն, որ Արցախի պատվիրակությունը տոմսեր էր գնել՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա մեկնելու համար, որտեղ նախատեսված էին Ադրբեջանի հետ բանակցություններ, լավ գիտեն, թե ովքեր էին պատվիրակության կազմում, սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախկին ղեկավար Աշոտ Ղուլյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, թե ԼՂ իշխանությունները հրաժարվեցին մեկնել Սոֆիա, որտեղ խոսվելու էր արցախահայության իրավունքների մասին։ 

«Իրենք շատ լավ գիտեն, թե ինչպես է եղել», - հավելեց նա։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե Սոֆիայում 2023 թ-ին՝ մինչև Արցախի ընկնելը, նախատեսվում էին բանակցություններ Ադրբեջանի մասնակցությամբ, որտեղ պետք է խոսվեր արցախահայության՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ապրելու դեպքում իրավունքների մասին։

--00—ԼՀ