ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Մենք չենք կարող այստեղ խոսել մեր իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին և մյուս կողմից լսել, որ ԼՂ հայության կարգավիճակի հարցը դուրս է մնացել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, ավելորդ զիջողականությունը համարժեք պատասխանի չի արժանանում, հատկապես, երբ խոսքը գնում է Ադրբեջանի կամ Թուրքիայի մասին, և չի եղել պատմության մեջ դեպք, երբ փորձել ենք լրացուցիչ ինչ-որ բան տալ և դրա դիմաց ստացել ենք դրական պատասխան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ