ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ստատուս է գրել #կրթվելընորաձեւէ հաշթագով և, ցուցադրելով աննախադեպ անվախություն, անմիջապես բլոկել է ինձ:
Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միեւնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»:
--00—ՅՄ