ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Պայմանավորվածություն կա․ հաջորդ ուսումնական տարվանից ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում կսահմանվի «Լևոն Տեր-Պետրոսյանի անվան կրթաթոշակ»։ Այսօր այս մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյա տարեդարձի առթիվ կազմակերպված պանելային քննարկման ընթացքում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Շատ դեպքերում ժամանակակիցները չեն կարողանում գնահատել մեծերին՝ իրական հաղթանակը ստորադասելով պատրանքներին, արժանապատիվ խաղաղությունը՝ ամբարտավանությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը 20-րդ հարյուրամյակի հայ իրականության պետական մեծագույն քաղաքական այրերից է, նախագահը ըստ արժանվույն չգնահատեց նախագահին», - նշեց Սուրենյանցը։
Մանրամասները՝ տեսանյություն։
--00—ՅՄ