Սրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետ Գուրգեն Աֆրիկյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

գա

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գուրգեն Աֆրիկյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Շնորհավորելով Գուրգեն Աֆրիկյանին՝ նախարարը կարևորել է Պրոբացիայի ծառայության անկյունաքարային դերը վերասոցիալականացման տեսանկյունից, ընդգծել է Ծառայության ճանաչելիության բարձրացման և կարողությունների զարգացման նշանակությունը:

Գուրգեն Աֆրիկյանը երախտագիտություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Արամ Նիկոյանին կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություն:

Սրբուհի Գալյանը նորանշանակ պետի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել Պրոբացիայի ծառայությունում։

--00—ԼՀ