Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

photo_2025-01-11_13-35-16

Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր Մարտին Զոնեբորնը Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ու բացահայտ ստի վրա հիմնված է համարում։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի եվրապատգամավորը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ ու սպառնալից հայտարարություններին Հայաստանի հասցեին, նշել է, որ Ալիևի նպատակն է ոչնչացնել ազատությունն ու ժողովրդավարությունը, սակայն նա այդ գործում չպետք է հաջողություն ունենա։ 

«Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունը, ինչպես միշտ, հիմնված է բացահայտ ստի և անամոթ քարոզչության վրա։ Որպես իրական ֆաշիստ՝ Ալիևի նպատակն է ոչնչացնել ազատությունն ու ժողովրդավարությունը։ Նա դա արեց Արցախում, հիմա էլ սպառնում է Հայաստանին։ Նա չպետք է հաջողի», - ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը։ 

--00—ՅՄ