ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պատերազմից հետո Հաղթանակի զբոսայգի բացելը և այնտեղ երեխաներին ատելությամբ սնելը երբեք չի հանգեցնի խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբավորման անդամ, գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Թրաուբադելը:
«Պատերազմը զզվելի է և անարդար: Հազարավոր սպանված զինվորներ Հայաստանից ու Ադրբեջանից, շատ ավելի տեղահանված քաղաքացիական անձինք: Սա է այն գինը, որը նախագահ Ալիևն անվանում է «աննախադեպ հաղթանակ»,- հայտարարեց գերմանացի պատգամավորը:
Ըստ նրա՝ հակառակորդ կողմին նվաստացնելը Հաղթանակի զբոսայգիներում և նրանց սահմանները խախտելը միայն ընդլայնում է բռնությունների շրջանակը»:
--00—ՄՀ