Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2025-03-13_11-49-13

Եվրոպական խորհրդարանում Պորտուգալիան ներկայացնող պատգամավոր Կատերինա Վիեյրան հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես և զոհաբերել եվրոպական արժեքները՝ հանուն տնտեսական և էներգետիկ շահերի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։ 

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խորը ճգնաժամ է տիրում, քանի որ երկրի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել խոսքի, հավաքների և միավորումների ազատության վրա և իրավապահ համակարգին զինել է իր քննադատների դեմ:  

«Բաքվում պահվող հայերն այն խմբերից են, որոնք ամենաշատն են տուժել այս կառավարության քաղաքականությունից։ Դաժան վերաբերմունքը համատարած է, իսկ արդար դատավարությունները պատրանք են դարձել Ադրբեջանում»,-ընդգծել է պատգամավորը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ