Շվեյցարիայի պաշտպանության նախարարին կոչ են արել հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Capture5

Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը կոչ է արել երկրի պաշտպանության նախարար Վիոլա Ամխերդին հրաժարական տալ իր ձախողված անվտանգության քաղաքականության պատճառով:

«Այն, որ Շվեյցարիան այլևս չի կարող ապահովել իր ներքին և արտաքին անվտանգությունը, հետևանք է քաղաքական սխալների և կադրերի սխալ ընտրության։ Տիկին Ամխերդը բանակը զինելու փոխարեն նախընտրում է զբաղվել գենդերային հարցերով։ Նա մատկարարում է Ուկրաինային այն զենքերը, որոնք նախատեսված են եղել շվեյցարացիների համար։ Տիկին Ամխերդ, հրաժարական տվեք»։ - ասվում է կուսակցության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Կուսակցությունից նշել են նաև, որ ՊՆ ղեկավարն օգնել է Շվեյցարիային ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին, որը երկիրը ներգրավել է արտաքին հակամարտությունների մեջ և հեռացրել նրան չեզոքության երկարամյա քաղաքականությունից:

--00—ՅՄ