ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Խորվաթիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Տեղական ժամանակով ժամը 07:00-ին երկրում և արտերկրում բացվել են ավելի քան 6500 ընտրատեղամասեր: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 19:00-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խորվաթիայի ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այս ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 3 մլն 769 հազար 598 ընտրող, որոնցից 251 հազար 170-ը կկարողանա քվեարկել արտասահմանում։ Ընտրել ցանկացողների համար բաց է լինելու 6755 ընտրատեղամաս, որից 105-ը՝ 38 երկրներում։
Երկրի քաղաքացիները պետք է քվեարկեն երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից մեկի օգտին։ Պետության ղեկավարի թեկնածուներն են գործող նախագահ Զորան Միլանովիչը և բժիշկ, գիտնական, գիտության, կրթության և սպորտի նախկին նախարար Դրագան Պրիմորացը, ով նախորդ փուլում գրավել էր առաջին և երկրորդ տեղերը։
2024 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած առաջին փուլում Խորվաթիայի նախագահի պաշտոնի ութ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների 50%-ից ավելին։ Միլանովիչն ու Պրիմորակը հավաքել են ձայների համապատասխանաբար 49,09%-ը և 19,35%-ը։ Երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, ով կստանա հարաբերական մեծամասնություն, այսինքն՝ ավելի շատ ձայն, քան իր մրցակիցը։
--00—ՅՄ