Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

9629f8b5-c36d-491d-9677-faedcc9f7f43-cx0-cy5-cw0-w1080-h608-s-770x_

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, որին կմասնակցեն քաղաքական գործիչ Բադրա Գյունբան և ընդդիմադիր գործիչ Ադգուր Արձինբան։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։

«Ամեն դեպքում, կլինի երկրորդ փուլը»,- ասել է նա՝ հավելելով, որ նախնական արդյունքները կհրապարակվեն կիրակի կեսօրին։

--00—ՅՄ