Երևանում Շերամի փողոցի կեղտաջրերը պատուհաս են դարձել վարորդների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

photo_2025-01-12_22-31-15

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում դեռ սովետական տարիներից ժողովրդին հայտնի ռոբոտների գործարանի ճանապարհը բնակիչների համար դարձել է հակասանիտարական վայր, իսկ վարորդների համար՝ պատուհաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է՝ այդ փողոցի մոտ 2 կիլոմետրանոց հատվածով երթևեկելը դարձել է կենաց-մահու պայքար, քանի որ նախ կոյուղատարերից դուրս թափվող կեղտաջրերը անխնա հոսում են ու ստեղծում նաև մերկասառույց, իսկ մարդաբոյ փոսերի պատճառով էլ շատ դեպքերում վարորդները չգիտեն ինչպես երթևեկել, որպեսզի ավտովթար տեղի չունենա։

Այսօր՝ հունվարի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «21-րդ դարում ենք ապրում, բայց կարծես քարե դարում լինենք։ Ով է տեսել 3-4 ամիս նույն պատկերը լինի։ Ահազանգել ենք թե՛ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, թե՛ Մալաթիայի թաղապետարան, թե՛ «Վեոլիա ջուր», եթե առաջ պատասխանում էին մեր զանգերին, հիմա արդեն արհամարհած ունեն, տեսնում են համարները, էլ չեն էլ պատասխանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ