Նեթանյահուն և Բայդենը քննարկել են Գազայի հարցով բանակցությունների առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Capture3

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունների առաջընթացը և Սպիտակ տան ղեկավարին տեղեկացրել հունվարի 12-ին Կատարի մայրաքաղաք ժամանած իսրայելական պատվիրակության մանդատի մասին։ Այս մասին հայտնել է հրեական պետության ղեկավարի գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հենց նոր խոսեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Վարչապետը ԱՄՆ նախագահի հետ քննարկեց պատանդների հետ կապված բանակցությունների առաջընթացը և նրան ներկայացրեց Դոհայում բանակցող պատվիրակությանը տրված մանդատի մասին՝ արագացնելու նրանց ազատ արձակման գործընթացը», ասված է հայտարարության մեջ։

Գրասենյակից նշել են, որ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բայդենին և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին այս սուրբ առաքելության կատարման գործում համագործակցության համար:

--00—ՅՄ