ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
Իսրայելը դեռևս չի ստացել պատանդների ցուցակը, որոնց պետք է նախ ազատի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, առանց որի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը չի կարող իրականացվել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք առաջ չենք շարժվի համաձայնագրի շրջանակներում, քանի դեռ չենք ստացել պատանդների ցուցակը, որոնք ազատ կարձակվեն պայմանագրի համաձայն: Իսրայելը չի հանդուրժի համաձայնագրի խախտումները: Ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀԱՄԱՍ-ը»,- ասել է Նեթանյահուն։
--00—ՅՄ