ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փետրվարի 24-ի ֆեյսբուքյան հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու»,- ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը տարածել էր ֆեյսբուքյան օգտատեր Քրիստ Հովսեփյանի այն գրառումը, որտեղ ասվում էր, որ «Ոչ»-ի շտաբի անդմաները Հարավարևմտյան թաղամասում թիրախավորել են թոշակառուներին ու առաջարկել են 5000-ական դրամ:
Բաբայանը նշելով էր ՀՀ գլխավոր դատախազությանը, հայտնելով՝ հայտարարությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: