ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Հունվարի 17-ին Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Ակնկալվում է, որ կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրի և ներդրումների, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր։
Բանակցությունների ավարտից հետո Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։
--00—ՅՄ