Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր․ ԱԽ քարտուղարը՝ իրանական պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

photo_2025-01-13_17-11-13

Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:

Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը: Ա.Շահվերդյանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն: 

Զրուցակիցները կարևորել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու դիտանկյունից:

--00—ՅՄ