ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2023-12-05_11-05-29

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը:

--00—ՅՄ