ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Փաշինյանը բլոգերությամբ է զբաղվում, բայց լավ կլինի՝ նա հետևի իրենց էջերի հայհոյանքներին, ժողովուրդը միայն հայհոյանքներով է պատասխանում, սա ցուցիչ է, թե իրենք ինչ քաղաքականություն են վարում։ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը ձվածեղ ուտելն ավանդույթների հերթական ջարդն է, որ իրենք իրականացնում են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանը նշեց նաև, որ 2025-ի մայիսի 21-ին Արցախի իշխանությունն Արցախի նախագահ և ԱԺ պետք է ընտրի․ «Իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր անհանգստացած են, որ 2025-ի մայիսի 21-ին Արցախի նախագահի ու Աժ նախագահի պաշտոնավարման ժամկետները լրանում են, թող հանգիստ լինեն, մենք կարգավորում ենք այդ հարցերը, կեղծ հայտարարություններ կամ մեջքի հետևում քայլեր թող չանեն։ Իրենց ընդդիմություն համարողներից շատերը համոզում են, որ այդ կառույցները գործեն որպես ՀԿ, անբարո կլինի, եթե Արցախի իշխանավորները ճնշմանը տրվեն»։
Խոսելով հունվարի 17-ին Բաքվում սպասվող դատավարություններից, Հակոբյանը ընդգծեց, որ ճնշման ներքո գերիներից ցուցմունքներ կարող են կորզել, այդ շոուներն արվում են մեզ ծանր ու անհուսալի վիճակում գցելու համար։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ