Հայհոյանքներ, ծեծկռտուք՝ Երեւան-Սոֆիա չվերթի հաշվառման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Screenshot_1

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ օդանավում թեժ կռիվ է եղել։

Նստատեղի հետ ծագած հարցի շուրջ քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ խոչընդոտել են օդանավի աշխատակիցների բնականոն աշխատանքը։ Ավելին, բանը հասել է բռունցքներին և Ռ. Վ․-ն, Ն. Մ․-ն և Վ. Հ․-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Խուլիգանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել, միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել։

--00—ՅՄ