Երաշխավորել հայ գերիների իրավունքների պաշտպանությունը․ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հանրահավաք տեղի կունենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Screenshot_1

Հունվարի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հայ գերիների ազատ արձակման պահանջով հանրահավաք տեղի կունենա։ Այս մասին հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Հավաքի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից երթով կշարժվեն ՀՀ արտգործ նախարարության շենք:

Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին, և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:

«Միացե՛ք հանուն մեր հայրենակիցների ազատության և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության», – գրել է Բեգլարյանը:

--00—ՅՄ