Ժամը 19։00-ին բժիշկները բողոքի ակցիա կիրականացնեն ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot 2022-12-17 144056

Այսօր ժամը 19:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նախատեսվում է բժիշկների ակցիա՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ հայտված Արցախի, ինչի հետևանքով Արցախի հիվանդները զրկվել են դեղորայքի հասանելությունից, հիվանդների և բժիշկների ազատ տեղաշարժման համամարդկային իրավունքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ 

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`երեխաներ, ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: 

Դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

--00—ՅՄ