ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Ինչպես արդեն հայտնի է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ կվարեն հունվարի 17-ին։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Իրանի նախագահի՝ Մոսկվա կատարելիք այցի շատ կարևոր բաղադրիչն է երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։
«Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, մենք մեծ նշանակություն ենք տալիս դրան»,- ասել է նա։
--00—ՅՄ