ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
«Օրերս հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել։ Արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը դեմ են»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով ՀՀ-ում ՌԴ դեսպանի ԱԳՆ հրավիրվելու պատճառից։
Հայրապետյանը նշեց, որ այս միջադեպը կարող է հիմք հանդիսանալ նրան, որ այդ հաղորդումը ՀՀ-ում չհեռառձակվի։ Նախարարը նշեց նաև, որ նախկինում նման նախադեպ եղել է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ