«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

վա.j

«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն:

Նշվում է, որ ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 80 և 093 14 67 57:

 --00—ԼՀ