ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Կառավարությունը Ազգային ժողովի հրատապ արտահերթ նիստ է հրավիրել: Պատգամավորներին շտապ կանչել են նիստին՝ հայտնելով, որ օրակարգում արտակարգ դրության մասին նախագծում փոփոխություններ են արվելու:
Ըստ ամենայնի, սահմանափակումներ են դրվելու գործատուների հետ կապված, որ նրանք իրավունք չունենան չվճարել հարկադիր պարապուրդի դիմաց, կամ աշխատանքից չազատել մարդկանց։