Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News 

վ

                                               

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:05-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 --00—ԼՀ