ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Գրեթե մոռացության է տրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», շարունակում է տեր չկանգնել իր զավակներին ու խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։ Սակայն Հայաստան աշխարհը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա «իշխանությունների» հետ։ Եվ մեր պատասխանն ու մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։
Պատանդառված մեր հայրենակիցներից բռնությամբ կորզված որևէ ցուցմունք չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։
Ձեզ հետ ենք, սիրելի՛ եղբայրներ»։
--00—ՅՄ