ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա: Սահմանադրությունը միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Այստեղ գոյաբանական կռիվ է, սահմանադրության կամ օրենքների կռիվ չէ: Հենց ինքն է ձախողել ամեն ինչ, և հիմա փորձում է ամեն ինչ հարմարացնել իր ձախողմանը: Այո՛, ինքն է մեղավոր ստի, կեղծիքի, սահմանադրության քայքայման, սահմանադրության մեջ առկա դրույթների չեղարկման, որի մասն է կազմում Արցախի կորուստը, չգոյությունը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 37-ամյակը, և մի խումբ պաշտոնյաներ այս պահին գտնվում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
--00--ԱՀ