ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Այս ընթացքում, ովքեր լռել են ու չեն խոսել, ասում եմ՝ դուք ուրացողներ եք, իրավունք չունեք խոսելու, ունեցվածքի կորստից վախենալով լռել եք, դրանք ծառայողներից սկսած զանազան գործիչներ ու կառույցներ են, չեք ահազանգել, չեք տագնապել, ինքնադավաճաններ եք։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այսօր վտանգի առաջ է մեր հայրենիքը, մեր ինքնությունը, մեր գոյության իրավունքը, որի համար մեր ընկերներն են իրենց կյանքը զոհել։ Այսօր գողացված է մեր պատիվը, այս պայքարը հենց դրա մասին է։ Այս մարդկանց վերջը հասել է»,- ասել է Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ