Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ֆ.jpeg

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել է, որ հունվարի 17-ին եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում է Վայոց ձորի մարզ։  

Այս  մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Այսօր եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ․ համագործակցություն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, աջակցություն ԵՄ դիտորդական առաքելությանը»,-նշված է դեսպանի գրառման մեջ։ 

--00—ԼՀ