«Freedom House»-ը ողջունել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

GhTP90ZbQAAEgqG

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

«Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման հանձնառության վկայություն։

Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել այն բարեփոխումները, որոնք վերջինս խոստացել է ձեռնարկել, ներառյալ՝ խտրականության դեմ օրենքի ընդունումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ