2024 թվականին Իրանում օդի աղտոտվածության հետևանքով մահացել է 30 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Capture

2024 թվականին Իրանում օդի աղտոտվածության հետևանքով մահացել է 30 հազար մարդ։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարության դեպարտամենտի ղեկավար Աբբաս Շահսունին։

Օդի աղտոտվածությունը աշխարհում մահացության երկրորդ պատճառն է և մարդու առողջությանը սպառնացող բնապահպանական ամենալուրջ վտանգը։

Օդի աղտոտվածությունն ամբողջ աշխարհում ավելի քան 8,1 միլիոն վաղաժամ մահվան պատճառ է դառնում, և յուրաքանչյուր ութերորդ մահը կապված է օդի աղտոտվածության հետ:

Իրանի առողջապահության նախարարության կողմից անցած տարվա ընթացքում երկրի 57 քաղաքներում անցկացված ուսումնասիրության համաձայն՝ օդի աղտոտվածության պատճառով գրանցվել է մահվան 30692 դեպք։

--00—ՅՄ