ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց Հակոբյանը։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Հավելենք, որ վերջին օրերին Վերին Լարս տանող ճանապարհը պարբերաբար փակվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
--00—ԼՀ