ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Հունվարի 16-ին Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմածովային ուժերն ավարտել են «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը։ Այն մեկնարկել էր ընթացիկ տարվա հունվարի 7-ին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Զորավարժությանը ներգրավված են եղել 90 ռազմանավ և օդաուժի 50 միավոր տեխնիկա և 20 հազարանոց զինանձնակազմ:
Թուրքիայի նավատորմի շտաբի պետ, փոխծովակալ Քենան Քաան Թյուրքքանն ավելի վաղ նշել էր, որ զորավարժություներն անցկացվում են Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունների ծրագրի համաձայն:
--00—ԼՀ