ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ) Թուրքիայի հետ համատեղ որոնողափրկարարական զորավարժություն է անցկացրել: Խաղարկվել է լեռնային հատվածում ընկած ինքնաթիռից վիրավորների տարհանման սցենարը: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Զորավարժությանը հետևել են ՀԿԹՀ-ի անվտանգության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Օսման Այթաչը, Լողափի անվտանգության հրամանատար կոնտր-ադմիրալ Ահմեդ Քենդիրը և մի շարք այլ զինվորականներ:
Շուրջ 1.5 տևած զորավարժությանը ներկա են գտնվել նաև Ադրբեջանի, Ջիբութիի, Ֆիլիպինների, Կոսովոյի, Կատարի, Լիբիայի և Պակիստանի զինվորական դիտորդները:
Նշենք, որ հիշյալ զորավարժությունն ինքնահռչակ ՀԿԹՀ-ում անկացվում է ամեն տարի (սա 19-րդն է): Այն նվիրված է 1974-ի հուլիսի 21-ին՝ Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման ընթացքում խորտակված «TCG Kocatepe» նավում մահացած Ջաներ Գյոնյելի անունով լեյտենանտի հիշատակին: Նրա կինը ևս հետևել է զորավարժությանը:
--00—ՅՄ