Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

photo_2025-01-20_11-30-49

Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը:

Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը պարզապես տեղափոխում էր ձուկը:

Հայտնաբերված 375 սիգը կշռել է 130 կգ:

Հունվարի 16-ի առավոտյան, ժամը 9.20-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի սրահում կային ձկներ: Ծովագյուղի բնակիչ 43-ամյա վարորդն ու ձկներով բարձած մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:

Պարզվել է, որ ձկները պատկանում են վարորդի եղբորը, որը հրավիրվել է բաժին: Նա հայտնել է, թե ձկներն ինքը նույն օրը ձեռք է բերել Ծովագյուղի խաչմերուկում` անծանոթ անձից:

Հայտնաբերված 370 սիգը կշռել է 113 կգ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:

--00—ՅՄ