Երևանի քաղաքապետն արձակուրդում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ավ.j

Երևանի գործակարգավարական խորհրդակցություններն ավանդաբար վարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ բացակայությունների ժամանակ նիստերը չեն կայացել:

Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Լուրերին» պարզաբանել է, որ Ավինյանը արձակուրդում է՝ հունվարի 16-27-ն ընկած ժամանակահատվածում:

Իսկ նախկինում գործակարգավարական խորհրդակցությունները, ըստ նրա, այլ մարդիկ չեն վարել էական բովանդակություն չլինելու պատճառով: Այսինքն՝ հանձնարարականների կամ հսկողականների ծավալը եթե քիչ է եղել, նիստեր չեն հրավիրվել։

Հիշեցնենք, որ այսօր  գործակարգավարական խորհրդակցությունը վարել է քաղաքապետի առաջին տեղակալը։

--00—ԼՀ