ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

301304

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Արարատի մարզ այցելելու մասին։ Այս մասին ՀՀ-ում Ֆրանիսայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Այսօր այցելում եմ հարուստ գյուղատնտեսություն ունեցող Արարատի մարզ․ Ապակենտրոնացված համագործակցություն, գյուղատնտեսական զարգացում,  Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող Վեդիի ջրամբար և ոռոգվող տարածքներ»,- ասված է դեսպանի գրառման մեջ։

--00—ՅՄ