ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական գործողություններ իրականացնե․ քրդական զինյալ ուժերի դեմ։ Վերջիններիս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Բանակցությունները շարունակվում են։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- նշել է Աբու Քասրան:
Սիրիայի պաշտպանության նախարարը նաև նշել է քրդական բանտերում պահվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մոտ 10.000 անդամ:
--00—ԼՀ