Բաքուն ռազմական տեխնիկա է ձեռք բերում, զորավարժություն անում, մտահոգիչ է, ՀՀ-ն ձգում է կայունության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

«Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձևակերպված է։ Բոլոր հարցերով մենք առաջարկել ենք մոտեցումներ»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին։

Նա որպես օրինակ մատնանշել է «Խաղաղության խաչմերուկը», որը տարածաշրջանում ապաշրջափակման տեսլականն է. «Մենք շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ։ Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»,- ասել է նա։

Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները մտահոգիչ են։

«Մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, ինտենսիվ թռիչքներ են իրականացվում, որոնք ամենայն հավանականությամբ ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»,- ասաց նա և հավելեց, որ արվում է ամեն բան կայունության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ